News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կուբացիները պահանջում են դադարեցնել ավելի քան կես դար տեւող ամերիկյան շրջափակումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Մայիսի 1-ի առիթով Հավանայի Հեղափոխության հրապարակում տասնյակ հազար մարդկանց մասնակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ Կուբայի Աշխատավորների արհմիության գլխավոր քարտուղար Ուլիսես Գիլարտե դե Նասիմյենտոն հայտարարել է. «ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պետք է վերացվի շրջափակումը եւ հետ վերադարձվի Գուանտանամոյում ռազմածովային բազայի կողմից ապօրինաբար բռնազավթված տարածքը»:

Նա նաեւ նշել է, որ չնայած երկկողմ բանակցություններին՝ կղզին շարունակում է հավատարիմ մնալ իր հեղափոխական հակաիմպերիալիստական գաղափարներին, ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու եղբայրական երկրներին անվերապահորեն աջակցելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ