News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հյուսիս-արեւելքում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Ըստ ՏԱՍՍ-ի, CSX երկաթուղային ընկերությանը պատկանող գնացքը վտանգավոր նյութեր էր փոխադրում: 9 վագոններից առնվազն 3-ից վտանգավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել:

Մետրոյի Ռոդ Այլենդ ավենյու կայարանն ու հարակից փողոցները փակ են: Դեպքի վայրում մասնագետներ են աշխատում:

CSX-ը հաստատել է տեղեկությունը, որ գնացքը նատրիումի հիդրօքսիդ էր փոխադրում: Քիմիկատը կարող է լորձաթաղանթի գրգռվածություն եւ մաշկի ուժեղ այրվածք առաջացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ