News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքում բռնությունների հետեւանքով ապրիլի ընթացքում 741 մարդ է զոհվել, եւս 1374-ը տուժել է: Այս մասին ասված է Իրաքին աջակցության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության՝ մայիսի 1-ին հրապարակած զեկույցում:

Զեկույցի համաձայն, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 410 է, տուժածներինը՝ 973:

Ըստ ՏԱՍՍ-ի, մարտին էլ այս երկրում բռնության զոհ է դարձել 1119 մարդ, տուժել է 1561-ը:

Իրաքի տարածքի գրեթե մեկ երրորդն արդեն երկու տարի է՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության ներքո է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ