News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարանի ղեկավարությունը որոշել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի դիմանկարը հանել ուսումնական հաստատության ճաշասրահից՝ երկրի նախկին ղեկավարի սեգրեգացիոն հայացքների պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:

«Համալսարանի ճաշասրահից կհանվի մի ամբողջ պատ զբաղեցնող Վիլսոնի դիմանկարը՝ ի պատասխան անցյալ աշնանը բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների կոչերի: Պատճառը նախկին նախագահի սեգրեգացիոն հայացքներն են», - նշված է հոդվածում:

2015 թվականի աշնանը համալսարանի սեւամորթ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ղեկավարությունից պահանջելով բուհի քաղաքականության փոփոխություն մտցնել ռասայական հարցի առնչությամբ, ինչպես նաեւ համալսարանի բոլոր հաստատությունների անվանումներից հանել Վիլսոնի անունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ