News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանի Փենջաբ նահանգում ավանդական քաղցրավենիքից թունավորման հետեւանքով 33 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա: Այս մասին գրում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով Gazeta.ru-ն:

Մի քանի տասնյակ մարդ վատ է զգացել պակիստանյան ավանդական լադդուս կոնֆետ ուտելուց հետո:

Ոստիկանությունը հրուշակագործարանի երկու սեփականատիրոջ եւ մեկ աշխատակցի է ձերբակալել, որոնցից երեխայի ծննդյան օրվա առիթով գնել են քաղցրեղենը:

Հրուշակագործարանի հարեւանությամբ թունաքիմիկատների մասնագիտացված խանութ է գործում, որը ներկայում վերանորոգման մեջ է: Պարբերականի փոխաանցմամբ, խանութի սեփականատերը հրուշակագործարանի պահեստում քիմիական նյութերով պարկեր է թողել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ