News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Նիս քաղաքի մի շարք համերգասրահներում «հակա-Բատակլան» կոչվող տագնապի կոճակներ են տեղադրել՝ նպատակ ունենալով ահաբեկչության դեպքում ավելի արագ տեղեկացնել անվտանգության ծառայություններին:

«Սա օպերատիվության ուժեղացման նպատակ ունի: «Բատակլան»-ում ոստիկանությունը չգիտեր, թե ինչ է տեղի ունենում ներսում: Այստեղ նրանց հասանելի կլինեն դահլիճում տեղի ունեցողի ձայնն ու պատկերը, ինչի արդյունքում ոստիկանները հստակ պատկերացում կարող են կազմել»,- Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Ժան-Միշել Տրյուգլիոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, տագնապի կոճակները կոչվել են Փարիզի «Բատակլան» համերգասրահի անվան պատվին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին հարձակումների թիրախներից մեկն էր:

Սարքավորումների արժեքը չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ