News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նավթի սպասարկման ոլորտում խոշորագույն գործարքը՝ ամերիկյան Halliburton Company եւ Baker Hughes ընկերությունների միավորումը չեղարկվել է: Ընկերությունները մայիսի 1-ին հայտարարել են, որ չեղարկել են միաձուլման մասին համաձայնագիրը:

Որոշման պատճառները հակամենաշնորհային կանոնակարգող մարմինների հակազդեցությունն էր գործարքի նկատմամբ, նաեւ ոլորտում տիրող ընդհանուր վիճակը, հայտնում է Lenta.–ն: Միաձուլման մասին պամանագրի գործողության ժամկետի ավարտի կապակցությամբ Halliburton –ը Baker Hughes–ին կվճարի տուգանք՝ 3.5 մլն դոլարի չափով:

Նավթագազային ոլորտի սպասարկման ոլորտում երկու հսկաների միաձուլման ծրագրերի մասին հայտնի է դարձել 2014-ի նոյեմբերին: Այս պահին ընկերությունները իրենց մեծությամբ ոլորտում զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը: Ենթադրվում է, որ միավորումից հետո նրանք պետք է աշխատեին Halliburton անվան տակ ու առաջվա պես զբաղեցնեին երկրորդ տեղը շուկայում՝ միջազգային Schlumberger ընկերությունից հետո:

Ընկերությունների ծրագրերին դեմ էին ԱՄՆ իշխանությունները: Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ մտադիր է դատարանի միջոցով արգելափակել գործարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ