News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կորեայի Աշխատանքային կուսակցության համագումարի նախօրեին Հյուսիսային Կորեայում անվտանգության նկատաառումներով արգելել են հարսանիքներն ու հուղարկավորությունները, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:

Համագումարը, որ բացվելու է մայիսի 6-ին առաջինն է 36 տարվա մեջ: Ըստ կուսակցության կանոնադրության, համագումարը ամփոփում է Կենտրոնական կոմիտեի ու Կենտրոնոկան ռեւիզիոն հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, ընդունում, ճշտգրտում ու լրացնում ծրագիրն ու կանոնադրությունը, քննարկում ու որոշումներ կայացնում կուսակցության, դրա քաղաքականության, ռազմավարության հիմնական հարցերի շուրջ, նշանակում կուսակցության գլխավոր քարտուղարին, ընտրում ԿՀ ու Կենտրոնական ռեւիզիոն հանձնաժողովի կազմը:

ԿԺԴՀ-ում հիմա սահմանվել է հսկողության հատուկ կարգ՝ մուտքը Փհենյան սահմանափակվել է, նաեւ Չինաստաանի հետ սահմանին ուժեղացվել է հսկողությունը: Մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար կարգադրել են հրաժարվել զանգվածային միջոցառումներից, նույնիսկ հարսանիքներից ու հուղարկավորություններից, հայտնում է «Ռյոնհափը»:

Գործակալության տվյալներով, գալիք համագումարը պետք է ամրապնդի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի իշխանությունը: Նա իշխանությունը ժառանգել է 2011-ին իր հոր՝ Կիմ Չեն Իրի մահվանից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ