News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը մտադիր է մոտ ժամանակներս Իրանին վերադարձնել 6.5 մլրդ նավթային պարտքը, գրում է Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր կառավարական աղբյուրը:

Times of India-ի տվյալներով կողմերը փորձելու են պայմանավորվել վճարման ուղիների մասին: Ակնկալվում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսին կարող է Իրան այցելել, այս կապակցությամբ կողմերը կփորձեն հնարավորինս շուտ պայմանավորվածություն ձեռք բերել:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Իրանը մինչ այդ երեք տարի նավթ էր մատակարարում Հնդկաստանին, իսկ հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը դադարեցրել է այդ մատակարարումները այն բանից հետո, երբ դրանց 45 տոկոսի դիմաց սկսեցին վճարել ռուպիով, իսկ մնացածի դիմաց՝ եվրոյով: Իրանը պահանջում էր ամբողջ վճարը եվրոյով կատարել: Բացի դրանից դադարեցվել են նաեւ նավթի անվճար մատակարարումները հնդկական ընկերություների նավթամշակման գործարաններին:

Պարբերականի աղբյուրները նշում են, որ չնայած պատժամիջոցների չեղարկմանը, բանկային ոլորտում դեռ կան խնդիրներ, որոնց պատճառով սովորական տրանզակցիաները դեռ անհնար են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ