News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի չամուսնացած քաղաքացիների գրանցումով զբաղվելու է Ժողովրդագրական զարգացման գործակալությունը, որը ստեղծվելու է 2016-ի մայիսի 26-ին: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որն այս նորությունը հրապարակել է Facebook–ի իր պաշտոնական էջում:

«Աբողջ երկրում գրանցելու են չամուսնացածներին, ստեղծվելու է տվյալների միասնական բազա ու մենք օգնելու ենք մարդկանց ընտանիք ստեղծել»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ: Թե հատկապես ինչպես է դա կատարվելու, հասարակական կազմակերպությյան հաղորդագրության մեջ չի նշվում:

Վրաստանի արդարադատության նախարարության տվյալներով 2015-ին նախորդ տարվա համեմատ Վրաստանում ամուսնությունների քանակը կրճատվել է 7.1 տոկոսով: Անցած տարի իրենց հարաբերությունները որոշել է գրանցել 29 277 զույգ, հայտնում է «Վրաստան – On-line»- ը :

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ