News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Բնակարանային գողության կասկածանքով ապրիլի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկվել Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչներ 34-ամյա Արկադի Մ.-ն եւ 27-ամյա Աշոտ Հ.-ն:

Նրանք ապրիլի 15-ին կեսգիշերից հետո պատուհանը բացելով մտել էին գյուղացիներից մեկի տուն ու գողացել 200 հազար դրամ եւ մոտ 300 հազար դրամի ոսկյա զարդեր:

Պարզվել է, որ նրանք աշխատում էին տուժողի մոտ եւ լավ ծանոթ էին նրա տան ելումուտին:

«Արկոն պիտի խալադելնիկ առներ, փողի կեսը տվել էր, մյուս կեսը չուներ: Ասեց՝ Աշոտ, միակ վստահելի մարդը դու ես, Արթուրի տունը պտի մտնեմ, պետք ա գաս գոնե կանգնես պահակ, որ եթե իրենց ավտոներից գան, ինձ զանգես, դրա համար քեզ կտամ 25 հազար դրամ փող: Արկոն գնաց մտավ, հետ եկավ, ասեց վերցրել եմ 100 հազար դրամ փող ու մի ոսկյա մատանի: Իմ 25 հազար դրամը տվեց ու ասեց՝ գնա ու մոռացի սրա մասին: Ու վսյո: Զղջում եմ, որ համոզվեցի, դրա կարիքը չունեի, բայց գնացի այդ քայլին»,-պատմել է Աշոտ Հ.-ն:

Նա նշել է, որ տուժողն իրենց ծանոթ է. «Մեզ հացուջուր էլ է տվել, ոչ փողի մեջ, ոչ գործի մեջ չի ցավացրել»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Աշոտ Հ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Արկադի Մ.-ն կալանավորվել է:

Առավել մանրամասն տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ