News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016թ. առաջին եռամսյակում Հայաստանում նվազել են ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այս մասին այսօր` մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով` Հայաստանում 2016թ. հունվար-մարտին գրանցվել է 3824 ամուսնություն` 2015թ. նույն ժամանակահատվածի 4348 ամուսնության համեմատ. «Ամուսնության ցուցանիշը նվազել է գրեթե 13 տոկոսով` 1000 բնակչի հաշվով  ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 5.1 պրոմիլ 2015թ. 5.9 պրոմիլի համեմատ»:

Կարինե Կույումջյանը նշեց, որ 2016թ. առաջին  եռամսյակում 850 ամուսնալուծության դեպք է արձանագրվել` 2015թ. նույն ժամանակաշրջանի 938 դեպքի համեմատ:

«Ամուսնությունների միջին հանրապետական ցուցանիշը 5.1 պրոմիլ է եղել, ամենաբարձր տվյալը գրանցվել է Գեղարքունիքում` 6 պրոմիլ եւ Կոտայքի մազրում 5.3 պրոմիլ, Վայոց ձորում` 6.9 պրոմիլ: Միջին հանրապետականից ցածր ցուցանիշ է արձանագրվել Շիրակի մարզում` 4.7 պրոմիլ եւ Սյունիքի մարզում` 4.7 պրոմիլ, իսկ Երեւանում` 4.8 պրոմիլ»,-ասաց նա:

Կարինե Կույումջյանի խոսքով` ամուսնալուծության գործակիցը 2016թ.առաջին եռամսյակում 1.1 պրոմիլ է. ամենաշատ ամուսնալուծություններ գրանցվել են Լոռու մարզում եւ Երեւանում.«Արագածոտնի մարզում եւս ամուսնալուծությունների բարձր ցուցանիշ է գրանցվել, իսկ մյուս մարզերում ունենք ցածր ցուցանիշներ. ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ