News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դանիայի իշխանությունները որոշել են մինչեւ հունիսի 2-ը երկարացնել Գերմանիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողության ժամկետը, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով միգրացիայի ու ինտեգրման հարցերով նախարարության հայտարարությունը:

Դանիայի կառավարությունը, հետեւելով Շվեդիայի օրինակին, Գերմանիայի հետ սահմանին առաջին անգամ ժամանակավոր հսկողություն էր սահմանել հունվարի 4-ին՝ որպեսզի պայքարի երկրում միգրացիոն ճգնաժամի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իշխանություններն անհրաժեշտ են համարում սահմանների հսկողությունը եւս 30 օրով երկարացնելը, հաշվի առնելով որ մեծ քանակությամբ ապօրինի ներգաղթյալներ կարող են հայտնվել Դանիայի տարածքում, ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ապրիլի սկզբին Դանիան մինչեւ մայիսի 3-ը երկարացրել էր սահմաններին ժամանակավոր հսկողության ռեժիմը:

ԵՄ Frontex գործակալության տվյալներով 2015-ին Եվրամիություն է ժամանել 1.8 մլն միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սա խոշորագույն միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ