Աշտարակի բնակիչներ Արմեն եւ Դավիթ Մելքոնյանները կասկածվում են Ուշիի ամառանոցներից մեկից գողության փորձ կատարելու մեջ:
Ըստ ոստիկանության պատրաստած տեսանյութի՝ ապրիլի 24-ին ուշ կեսգիշերին ահազանգ է ստացվել մի կնոջից, որ րոպեներ առաջ տագնապի ազդանշան է ստացել իր բջջային հեռախոսին, իսկ տեսահսկող սարքերը ֆիքսել են երկու անծանոթի:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները շրջափակել են տարածքը եւ սկսել ուսումնասիրել: Քիչ անց ոստիկանները ձայներ են լսել տանիքից եւ նկատել երկու երիտասարդի, որոնց բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն ազգականներն են՝ Դավիթ եւ Արմեն Մելքոնյաններ: Վերջինը երկու տարի առաջ շինարարական աշխատանքներ էր կատարել այդ տանը եւ իր պնդմամբ, ցանկանում էին գողանալ միայն կենդանի եղջյուրները, որ թզբեհ պատրաստեն:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: