News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայի հատուկ ծառայությունները երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի ֆոնին հսկում են 90 մուսուլմանական համայնքների, հայտնել է Սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության նախագահ Հանս Գեորգ Մաասենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ուշադիր հետեւում ենք Գերմանիայի մզկիթներին կից 90 մուսուլմանական համայնքներին՝ գերազանցաբար արաբալեզու»,- ասել է Մաասենը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ խոսքն այն մզկիթների մասին է, որոնք հետնամասում բակ ունեն, որտեղ քարոզիչները անցկացնում են ժողովներ եւ իրենց կողմնակիցներին դրդում ռասսայական ու ազգային ատելության:

Մաասենը հայտնել է, որ Գերմանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը առաջվա պես բարձր է ու նորից հիշեցրել, որ հատուկ ծառայություններին հայտնի է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են Գերմանիայում ահաբեկչություն իրականացնել:

Ընդ որում Մաասենը նախազգուշացրել է, որ չարժե բոլոր մահմեդականներին ահաբեկիչ համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ