News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի եւ Ֆիլիպինների Պաշտպանության նախարարությունները պայմանավորվել են Մանիլային ցածր դրույքներով 5 նմուշ Beechcraft TC-90 ուսումնա-մարտական օդանավ վարձով տալ, որոնք կարող են հագեցած լինել օդային դիտարկման ռադիոլոկացիոն համակարգերով։ Համապատասխան որոշումը մայիսի 2-ին հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարները։

Ֆորմալ առումով Ճապոնիան չի կարող անհատույց ռազմական տեխնիկա տալ այլ երկրների, այդ պատճառով ցածր գնով օդանավերի վարձակալության գործարք է ձեւակերպվել, հայտնում է Kyodo News-ը։

Այսպիսով՝ Տոկիոն առաջին անգամ այլ պետության տեխնիկա է մատակարարում։

Այս քայլով Ճապոնիայի կառավարությունը փորձում է ճնշում գործադրել Չինաստանի վրա, քանի որ այդ օդանավերը կարող են օգտագործվել Հարավչինական ծովում պարեկություն անելու համար, որտեղ դեռ տարածքային վեճեր կան, որոնց ներգրավված են Չինաստանը, տարածաշրջանային այլ երկրներ, այդ թվում՝ Ֆիլիպինները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ