Ամերիկուհին անցել է Երուսաղեմի երկու հինավուրց աշտարակների միջեւ ձգված ճոպանի վրայով: Ամերիկուհի Հիզեր Լարսենը կենտրոնացած պահում է հավասարակշռությունը գետնից 30 մ բարձրության վրա: Երկուշաբթի նա որոշել է տեսարժան անցում կատարել Երուսաղեմի երկու հնագույն աշտարակի միջեւ, հայտնում է NTDTV-ն:
Նա քայլում է սլեյքլայն տեխնիկայով: Դա այն է, երբ ճոպանը, կամ, ինչպես այս դեպքում է, երկու ճոպանը ամուր չեն ձգված: Հավասարակշռումը տեղի է ունենում առանց ձողի, միայն ձեռքերի օգնությամբ: Ոչ մի առանձնահատուկ հարմարանք, ապահովագրումից բացի, գոյություն չունի:
Հիզերը նախ անցել է 35 մ երկարությամբ որմնախոռոչով, հետո հաղթահարել է 20 մետրանոց բացվածքը:
Ճոպանը ձգված է պատմական վայրում: Դա Երուսաղեմի պատմության թանգարանի բակն է, որը կոչվում է «Դավթի աշտարակ»:
«Դավթի աշտարակ» թանգարանում ներկայացված են ցուցանմուշներ, որոնք արտացոլում են Երուսաղեմի 4000-ամյա պատմությունը: Այն նաեւ հնագիտական այգի է ներառում, որը 2700 տարեկան է:
Դավթի աշտարակը հնագույն ամրոց է: Այն գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքի մոտ: Սա տարբեր քաղաքային միջոցառումների համար ժողովրդականություն վայելող վայր է, ինչպիսիք են տոնավաճառները եւ համերգները: