News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան բնագիտության պատմության թանգարանի գիտնականները ստորջրյա աշխարհին նայել են «շնաձկան աչքի» օգնությամբ` հատուկ տեսախցիկի,  որը  «մոդելավորում է այն, թե շնաձկներն ինչպես են տեսնում ջրի տակ», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գիտնականները հետազոտել են կատվաշնաձկների ընտանիքի ներկայացուցիչներին, որոնք կենսաֆլուորեսցենցիայի կարողություն ունեն. Նրանց կաշին լուսարձակում է կապույտ գույնի ազդեցությամբ, որը մյուսներից ավելի խորն է ներթափանցում ջրի մեջ, տարբեր վառ գույներ, մասնավորապես` կարմիր եւ կանաչ գույն արձակելով: Գիտնականները նշում են, որ կենսաֆլուորեսցենցիան չարժե շփոթել կենսալուսարձակման հետ, որը կենդանի օրգանիզմների կարողությունն է` լույս արձակել սեփական սպիտակուցների հաշվին կամ սիմբիոտիկ մանրէների օգնությամբ: 

Հետազոտողները պարզել են, որ որքան ցած են իջնում շնաձկները, այնքան մեծանում է լուսավորության պատկերի կոնտրաստը: Դա նրանց ավելի վառ եւ նկատելի է դարձնում իրենց ցեղակիցների համար, ինչպես նաեւ, գուցե, նրանց թույլ է տալիս   «շփվել»:

Այժմ գիտնականները պատասխան են փնտրում այն հարցին, թե կարող են արդյոք շնաձկները տեսնել այլ ստորջրյա բնակիչների, որոնք եւս կենսաֆլուորեսցենցիայի հատկություն ունեն եւ եթե այո, ինչպես են օգտագործում այդ կարողությունը: Հետազոտողների կարծիքով, վերջին հայտնագործությունը լուրջ քայլ է ձկների` լուսարձակելու կարողության գործառնական բացատրության համար: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ