News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի օկրուգի շերիֆը հրաժարական է տվել իր նամակների աճող քննադատության ֆոնին, որոնցում նա Բրբանքի Ոստիկանության դեպարտամենտում աշխատելու ընթացքում ծաղրել է մահմեդականներին, սեւամորթներին, լատինաամերիկացիներին,   հայտնում է  Americaru-ն:  

Եթե ավելի վաղ նրա վերադասը` Ջիմ Մակդոննելը ոչ մի անմիջական պլան չուներ Թոմ Էնջելսի նկատմամբ կարգապահական միջոցների առումով, այժմ նա ընդունել է հրաժարականը եւ պատրաստվում է ձեռք բերած փորձը կիրառել ապագա աշխատակիցների նկատմամբ: 

«Ես խորապես անհանգստացած եմ այս միջադեպից: Չնայած Դեպարտամենտի շերիֆի վերջին ջանքերին հասարակության եւ իրավապահ մարմինների միջեւ վստահության ամրապնդման, ներքին եւ արտաքին հաշվետվելիության բարձրացման ուղությամբ, մենք դեռ աշխատելու բան ունենք», - ասել է Մակդոնելլը:

Նա հավելել է, որ այժմ պատահական կարգով կստուգվի աշխատակիցների էլեկտրոնային փոստը, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացվեն, որոնց ընթացքում կքննարկեն, թե ինչպես բարելավեն փոխըմբռնումը տարբեր մշակույթների եւ կողմնորոշումների միջեւ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ