News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տղամարդը պետք է ծառայի բանակում, առավել եւս հիմա, որ  պիտի այլ ռեժիմով ապրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով  «Զինապարտության մասին օրենքում»  փոփոխություններ կատարելուն, որ 18 տարին լրանալուց հետո բոլոր տղաները պետք է անխտիր ծառայեն: 

«Ինքս միշտ համարել  եմ,  որ տղամարդը պետք է ծառայի բանակում: Օրինագիծը դեռ չեմ տեսել, ծանոթ չեմ, երբ գա  Ազգային ժողով, մենք ծանոթանանք, այդ ժամանակ կարելի է տեսակետ ասել:  Պարզ է, որ դա կապված է վերջին իրադարձությունների հետ: Մենք հիմա պիտի այլ ռեժիմով աշխատենք, ապրենք, ամեն ինչ պետք է նայել այս կոնտեքստում»,-ասաց Կարինե Աճեմյանը:

Ըստ պատգամավորի՝  այս օրենքի ընդունումը կարող է լինել սոցիալական արդարությունը վերականգնելու կետերից մեկը:

«Առհասարակ, սոցիալական արդարությունը վերականգնելու կետերից մեկը կարող է դա լինել...  Յուրաքանչյուր օրինագիծ լուրջ քննարկումների էտապ  է անցնում եւ այդ քննարկումների ժամանակ շատ բան է ի հայտ գալիս, չեմ բացառում, որ այլ ձեւով կլընդունվի օրինագիծը կամ  չանցնի: Այսինքն,  ինքս դեռ տեղյակ չեմ ՝ ինչի մասին է խոսքը, ու իմ տեսակետը այն է, որ բոլոր տղամարդիկ պիտի  ծառայեն: Իսկ թե ինչ տեսքով կընդունվի ու որոնք են բացասական ու դրական կողմերը, հայտնի կլինի քննարկումների ժամանակ»:

Հիշեցնենք որ «Զինապարտության մասին օրենքում»  փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է մշակվել, որով նախատեսվում է բացառությամբ որոշակի դեպքերի, առանց տարկետման բանակ զորակոչել 18 տարին լրացած տղաներին: Օրինագծի ներկայացրել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ