News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության վերաբերյալ տնտեսական համաձայնագիր կնքելու շնորհիվ ԱՄՆ կկարողանա հսկել համաշխարհային առեւտուրը, որի կանոններին ստիպված կլինեն հետեւել մյուս երկրները, վստահ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Փոխվում է աշխարհը ու դրա հետ մեկտեղ փոխվում են նաեւ կանոնները: Այդ կանոնները պետք է գրի ԱՄՆ-ն, այլ ոչ թե Չինաստանի նման երկրները: Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը հենց այն է, ինչի շնորհիվ մենք կկարողանանք անել դա»,-ասել է Օբաման Washington Post թերթի հոդվածում:

Փետրվարին 12 երկրների առեւտրի նախարարները ստորագրել են Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագիր, որի շրջանակում Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ստեղծվելու է ազատ առեւտրի գոտի: Այն մրցակցելու է այլ տնտեսական համաձայնագրերի հետ, որոնց մասնակցում է Չինաստանը, որոնցից է նաեւ Համակողմանի տնտեսական տարածաշրջանային գործընկերությունը, որը նախատեսում է ազատ առեւտրի գոտու ստեղծում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 10 երկրների ու վեց այլ երկրների միջեւ, որոնք առանձին -առանձին պայմանավորվածություններ ունեն Ասոցիացիայի հետ:

Օբաման քննադատել է այդ Ասոցիացիան՝ հայտարարելով, որ այդ համաձայնագիրը չի կարողանա սահմանափակել անբարեխիղճ մրցակցությունը, որը շահավետ է պետության կողմից սուբսիդավորվող ընկերություններին: Բացի դրանից աայն ունակ չէ պաշտպանել ամերիկյան արտադրողների մտավոր սեփականությունը եւ կարող է սահմանափակել ինտերնետի ազատությունը:

«Բարեբախտաբար մենք ունենք ծրագիր, որը թույլ կտա երաշխավորել ամերիկյան աշխատավորների աշխատանքը,- ասել է Օբաման,- ամերիկյան արտադրողները կկարողանան ավելի շատ արտահանել, քան հիմա արտադրում են: Իսկ դա նշանակում է աշխատատեղերի աճ»,- ամփոփել է Օբաման:լ

Խաղաղօվկիանոսյան երկրներին է բաժին ընկնում համաշխարհային տնտեսության 40 տոկոսը ու համաշխարհային առեւտրի մեկ երրորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ