News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին պետք է պայմանական հավանություն տա Թուրքիայի հետ անվիզա ռեժիմ սահմանելուն։ Սակայն, BBC-ի աղբյուրների տեղեկություններով, եթե անգամ Շենգեն գոտու համար դրական հանձնարարականներ տրվեն, ապա միայն «քիթը բռնած եւ շունչը պահած»։

Վիզայի ազատականացումը ԵՄ-Թուրքիա գործարքի մի մասն է, որի համաձայն՝ Թուրքիան պետք է իր երկրի տարածքում զսպի Եվրոպա ներթափանցել փորձող փախստականների հոսքը եւ հետ ընդունի Հունաստանով եւ Թուրքիայով ԵՄ մտած միգրանտներին։ Անկարան դրա դիմաց նաեւ 3 մլն եվրո հավելյալ գումար կստանա։

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է կատարի 72 կետ, ընդ որում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ապրիլի կեսին հայտնել էր, որ Անկարան չի կատարել այդ պայմանների անգամ կեսը։ Թուրքիայի համար ամենաբարդը խոսքի ազատության եւ թափանցիկ արդարադատության պահանջներն են, ինչպես նաեւ ահաբեկչության մասին թուրքական օրենքների փոփոխությունները փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար։

BBC-ն նշում է, որ այդ պահանջների կատարումը քիչ հավանական է. Թուրքիայի իշխանությունները չեն հանդուրժում այլախոհություն եւ քննադատություն, բայց այս հուսահատ ժամանակներում ԵՄ երկրները հասարակության մեծ ճնշման տակ են գտնվում, որոնք պահանջում են լուծել միգրացիոն ճգնաժամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ