News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Օվկիանոսագիտական  ու մթնոլորտային հետազոտությունների Okeanos Explorer ազգային վարչության գիտարշավի մասնակիցները հայտնաբերել են մեդուզայի մինչ այդ անհայտ տարատեսակ:

Արտասովոր տեսքով ջրային արարածին տեսագրել է ջրային տեսախցիկը, Մարիանյան խոռոչի ստորջրյա սարի մոտ, որի ոչ պաշտոնական անունը Էնիգմա է: Գնդաձեւ մեդուզան, որն ասես անիմատոր նկարիչների ստեղծած կերպար լինի, գտնվում էր 3700 մետր խորության վրա, հայտնում է RG-ն :

Հետազոտողները ենթադրում են, որ այդ արարածը գիշատիչ է: Այդ մասին են վկայում նրա անշարժ դիրքը ու առաջ ձգված շոշափուկները, որոնք երեւում էն տեսագրության սկզբում:

Գիտնականների նախնական կարծիքով այս հետաքրքիր արարածը պատկանում է Crossota ընտանիքին, որում կան հինգ տեսակի մեդուզաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ