Մայիսի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 63.8-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ 200 մետր գլորվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` վարորդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: