News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Բուզանդի եւ Լալայանց փողոցների նախկին մի քանի բնակիչներ, որոնց տներն ու բնակարանները 2004թ. բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, կառավարությունից պահանջում են իրենց բնակարանների փոխհատուցումը: Երեւանի Լալայանց 5 տան նախկին բնակիչ Ջեմմա Ասարտյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ 2004.թ «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչներն իրենց տներից վտարել են եւ մինչեւ այսօր չեն տվել  իրենց խոստացված գումարային փոխահատուցումը:

«Մեզ որ մեր տնից հանում էին, ասացինք` մեզ բնակարան տվեք, գումար հարկավոր չէ, բայց իրենք միայն չնչին գումար տվեցին` ասելով համաձայն չեք` կվտարենք: Եվ ստիպողաբար հանեցին մեզ մեր տներից, հիմա էլ մեզ խստացված գումարի շատ չնչին մասն ենք դեռ ստացել, 12 տարի է` վարձով ենք բնակվում: Գնում ենք կառավարություն, քաղաքապետարան, ոչ ոք չի օգնում»,-ասաց տիկին Ջեմման:

Երեւանի Բուզանդի 9 շենքի նախկին բնակիչ Քնարիկ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր բնակարանի համար ընդամենը ստացել է 46. հազար դոլար, որը մաս-մաս, տարիների ընթացքում են տվել եւ այդ պատճառով էլ չի կարողացել գնել բնակարան. «Մենք հիմա պահանջում ենք, որ հաշվարկ անեն, պայմանագրով տեսնեն, թե ինչքան կիսատ գումար են մեզ տվել ու վերադարձնեն մեզ: Եթե քաղաքապետարանն ու Քոչարյանը չլինեին, մեզ էդ «Գլենդել Հիլզը» չէր վտարի տներից, ինչ արել, դրանք են արել»,-ասաց տիկին Ջեմման:

Հիշեցնենք, որ 2004թ. Երեւանի Բուզանդի, Լալայանց փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդվել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, մինչեւ հիմա փոխհատուցցում են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ