Իրանի ու Ադրբեջանի իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ որոնողական միջոցառումների ընթացքում ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ, հայտնում է Vesti.Az–ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները:
Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Ջաֆարլի գյուղում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ Նարահմեդ Ֆերհենգին ու Ռեհիմ Ֆերեջին:
Խուզարկությունների ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել ու առգրավվել են Կալաշնիկով ավտոմատ, 30 փամփուշտ, որսորդական հրացան, գիշերային տեսանելիության սարքեր ու հատուկ սարքավորում փշալարը կտրելու համար, նաեւ 5 կգ հերոին: