News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային առեւտրի կանոնները պիտի սահմանվեն աշխարհի բոլոր երկրների կողմից` համատեղ, ոչ թե թելադրվեն մեկի կողմից, երեքշաբթի հայտնել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը` մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Washington Post-ում հրապարակված հոդվածում Օբաման հայտնել էր, որ Անդրխաղաղօվկիանոսյան համագործակցության  (ԱԽՀ) վերաբերյալ տնտեսական համաձայնագրի ստորագրումը ԱՄՆ-ին թույլ կտա սահմանել համաշխարհային առեւտրի կանոնները, որոնց կհետեւեն մնացած բոլոր երկրները: Օբաման հայտնել է, որ   «ԱՄՆ-ը պիտի գրի առեւտրի կանոնները, որ թե Չինաստանի նման երկրները»:

«ԱՄՆ-ը շատ հավակնոտ է, երբ նման հայտարարություններ է անում, բայց վախենում եմ, թե հաշվի չի առնում երկարաժամկետ հեռանկարները: Միջազգային առեւտրի կանոնները պիտի սահմանվեն աշխարհի բոլոր երկրների կողմից` համատեղ, ոչ թե թելադրվեն մի երկրի կողմից», — ճեպազրույցին հայտնել է Հուն Լեյը: 

Նա հավելել է, որ Չինաստանը բաց է ԱԽՀ-ի համար եւ ելնում է նրանից, որ ԱԽՀ-ն եւ Տարածաշրջանային բազմակողմանի տնտեսական գործընկերությունը  (ՏԲՏԳ, RCEP) կարող են փոխլրացնել իրար Ասիական-Խաղաղօվիանոսյան տարածաշրջանում ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ