Թուրքիայի խորհրդարանում 3 կուսակցությունները դավադրաբար կողմ են քվեարկել իրենց քուրդ գործընկերներին անձեռնմխելությունից զրկելու օրինագծին։
Թուրքական Demokrathaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում եռօրյա ծեծկռտուքներից հետո քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը, որից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների առաջարկած օրինագծին կողմ են քվեարկել նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունները։
Նշենք, որ քուրդ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու պատճառը խորհրդարանում նրանց թվի նվազեցումն ու նրանց դերակատարության նվազեցում է։ Քուրդ պատգամավորներին անձեռնմխելությունից զրկելու հրահանգը տվել է նախագահ Էրդողանը։