News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները ենթադրում են, որ ամերիկյան Ռոյ Այլենդ նահանգի ափերի մոտ հայտնաբերվել է խորտակված «Ինդեւոր» նավը:

Հետազոտողները ենթադրում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել առասպելական ճանապարհորդ Ջեյմս Քուքի «Ինդեւոր» նավը: Խորտակված նավը հայտնաբերվել է ամերիկյան Ռոյ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքի ափերի մոտ, որտեղից ոչ հեռու  հայտնաբերել են եւս մի քանի նավի բեկորներ, հայտնում է  Life-ը` վկայակոչելով CNN-ին:

Հեռուստաալիքը նշում է, որ «Ինդեւորը» կարող էր  բրիտանական նավատորմի մաս կազմել եւ ջրասույզ լինել 1778-ին ճակատամարտերից մեկի ընթացքում:   

Ջեյմս Քուքը «Ինդեւոր»-ով նավարկել է 1768-ից մինչեւ 1771-ը: Նրա օգնությամբ հաջողվել է հայտնաբերել Ավստրալիայի արեւելյան ափը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ