News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կարելի է ենթադրել, որ Եվրոպան Թուրքիայի հետ գործարք է կնքել քրդական հարցի վերաբերյալ: Այդ մասին ֆրանսիական խորհրդարանական «Public Senat» հեռուստաալիքի եթերում հայտնել է ֆրանսիացի պատմաբան, Թուրքիայում Ֆրանսիական ինստիտուտի նախկին աշխատակից Էտյեն Կոպոն: 

Նրա խոսքով, Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում քրդերի նկատմամբ ճնշումն ուժեղացել է: Այստեղ կարելի է առեւտրի տարր նկատել`   «դուք աչք եք փակում քրդերի վրա, իսկ մենք հետ կվերցնենք ձեր էմիգրանտներին» սկզբունքով: «Պարզ է, որ նման մի բան է տեղի ունենում, որովհետեւ Եվրոպան լիակատար լռություն է պահպանում կամ էլ համարյա լռում է այն մասին, ինչ տեղի է ունենում Թուրքիայի արեւելքում», - նկատել է Կոպոն:  «Քրդերի դեմ պայքարը, որը վարում են 1925 թվականից, մեկն է այն գործոններից, որոնք ամրապնդում են թուրքական հասարակությունը: Երկրորդը   (բայց նշանակությամբ` առաջինը) ազգայնականությունն է: Ընդ որում, այն գոյություն ունի ոչ թե գաղափարի իրավունքով, այլ բացարձակ սկզբունքի:  Պարտադիր է ազգայնական լինելը:  Դա գովելի հատկանիշ է համարվում: Այն քարոզում են դպրոցում, բանակում: Հետաքրքիրն այն է, որ Աթաթուրքի պաշտամունքը, որպես այդպիսին, սկսել է ձեւավորվել  1980-ի ռազմական հեղաշրջումից հետո միայն: Դեռեւս   1970-ականներից  սկսել է տարածվել  XX դարի սկզբին ծնունդ առած այն գաղափարը, թե Թուրքիայի յուրաքանչյուր բնակիչ պիտի անպայման մահմեդական լինի: Այսինքն մի կողմից քարոզվում է Աթաթուրքի կերպարը, որպես թուրքական աշխարհիկ պետության հիմնադրի, մյուս կողմից` բոլոր ուժերով քշում են ոչ մահմեդականներին, այդ թվում` հայերին եւ հույներին», - ասել է պատմաբանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ