News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանին դեպքից մեկ ժամ առաջ Խաչիկն ու ընկերները զանգել, հայհոյել են, գումար են պահանջել: NEWS.am-ի հետ զրույցում նման պնդում արեց Սուրեն Մուրադյանի մորեղբայրը՝ Բաբկեն Շահինյանը՝ նշելով, որ այդ ամենը ապացուցվել է նախաքննության ընթացքում՝ հեռախոսային վերծանումներից:

«Զանգել, ասել են՝ նվեր բեր, եթե չէ, փողը բեր: Խաչիկը ստոր հայհոյանքներ է տվել ընտանիքին, ծնողին վերաբերող: 5 անգամ զանգել է ուրիշի համարից, հետո իր համարից, հետո փակ համարով է զանգել, որ հետո պարզվել է՝ ընկերներից մեկինն է»,- պատմեց Բաբկեն Շահինյանը:

Սուրենի մորեղբոր խոսքով՝ դրանից հետո Խաչիկն ուզել է հաշվեհարդար տեսնել Սուրենի հետ, քանի որ նա հրաժարվել է գումար տալ:

«Սուրենը գնում ա՝ ճշտի՝ ինչ է կատարվում: Քայլում են, Խաչիկը հանում ա գրպանից դանակը, Սուրենը խլում ա, Խաչիկը խփում ա դեմքին: Հետո Սուրենը հիշում ա, որ տեսել ա՝ Խաչիկը գետնին ա»,- պատմեց նա:

Մորեղբոր խոսքով՝ Սուրենը դրանից հետո վախեցած է եղել, փախչել է, իսկ օրեր առաջ անձամբ է ներկայացել ոստիկանություն:

Բաբկեն Շահինյանը պնդեց, որ այն վարկածը, թե Խաչիկը շնորհավորել է Սուրենի Սուրբ Ծնունդը, ինչից նա վրդովվել է եւ դանակով հանկարծակի հարվածներ է հասցրել Խաչիկին, իրկանությանը չեն համապատասխանում:

«Սուրենն ունի քավոր, քրիստոնեապաշտ անձնավորություն է, մնացածը հերյուրանքներ են նրա մասին»,- ասաց նա:

Նշենք, որ Խաչիկն ու Սուրենը մանկության ընկերներ են եղել:

Սպանության գործը դատարանում է:

Խաչիկին դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկեր Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ