News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր ստացանք, որ լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում. Նորատուսցիները՝ 600-700 հոգի, փակել էին միջպետական ավտոճանապարհը ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունն ու արտահանումն է: Բողոքի մասնակիցներից Զորիկ Հակոբյանը նշել է. «Ապրանքը ֆուռերով տարել ենք մաքսակետ, բայց, չգիտես ինչու, չեն տալիս պահանջվող հավաստագիրը»: Նա վստահեցնում էր, որ ավելի քան 20 ընկերություններ հայտնվել են այդ կարգավիճակում, տեսչությունն ընդամենը երկու ընկերության է որակի հավաստագիր տրամադրում: Դրանցից մեկն «Ակվատիկն» է, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, որը, ի թիվս այլ բիզնեսների (զորամասերի թեյարաններ, բիլիարդ) զբաղվում է խեցգետին արտահանելով եւ, ըստ ցուցարարների, դաշտը մենաշնորհելու նկրտումներ ունի:

Մյուս ընկերությունն էլ «Արտ-Բախ Յունյոնն» է, որը համագործակցում է «Ակվատիկի» հետ:
Մեր զրուցակիցը տպավորություն ուներ, որ դաշտը մենաշնորհում են գեներալի համար: Քանի որ, ըստ իր տեղեկությունների, անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մխչյան Ֆիշ»-ին չեն տրամադրում համապատասխան բժշկական հավաստագիր: «Գեներալի ընկերության ներկայացուցիչ ոմն Կարեն զանգում է մյուս ընկերություններին, ասում, որ 1100 դրամով մեր ապրանքը կարտահանի, մինչդեռ Ռուսաստանում 1 կգ խեցգետինը 1400 դրամով է վաճառվում: Կամ էլ ասում են՝ բերեք կիլոն 200 դրամով վաճառեք մեզ, մենակ մենք արտահանենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ