News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը, որը Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցն է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածու ընտրվելու պայքարում, Ինդիանայում փրայմերիզում կրած պարտությունից հետո,հայտնել է, որ դուրս է գալիս ընտրապայքարից, հայտնում է FoxNews-ը:

«Ես ասել եմ, որ կշարունակեմ մասնակցել նախընտրական պայքարին այնքան ժամանակ, քանի դեռ կմնա դեպի հաղթանակ իրական ճանապարհ: Այսօր ցավոք ասում եմ, որ այդ ճանապարհն արդեն փակ է»,- ասել է Քրուզը: «Ծանր սրտով, բայց մեր երկրի երկարաժամկետ ապագայի նկատմամբ անսահման լավատեսությամբ մենք դադարեցնում ենք մեր ընտրապայքարը»,- հավելել է նա:

Մայիսի 3-ին Ինդիանա նահանգում Հանրապետական կուսակցության փրայմերիզը, ավարտվել է Դոնալդ Թրամփի հաղթանակով: Նախնական տվյալներով միլիարդատերը հավաքել է ձայների 53 տոկոսը, մինչդեռ Թեդ Քրուզը՝ 37 տոկոսից քիչ: Այսպիսով Թրամփը, որը կուսակցական պատվիրակներից ստացած շուրջ հազար ձայն ունի, ստացել է Ինդիանայի բոլոր 57 պատվիրակների աջակցությունը ու մոտեցել Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրվելուն, ինչի համար պահանջվում է 1237 ձայն:

Թրամփն ինքը, մեկնաբանելով փրայմերիզի արդյունքները, վստահություն է հայտնել, որ կհաղթի դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին: «Մենք կհաղթենք, մենք կհաղթենք նոյեմբերին: Մենք մեծ հաղթանակ կտանենք: Ամերիկան առաջին տեղում կլինի»,- մեջբերում է Թրամփի խոսքը «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ