Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգում ժանդարմերիայի զորամասի դեմ քուրդ զինյալները մայիսի 3-ի գիշերը ռումբով բեռնված մեքենայով հարձակում են իրականացրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մարդինի Դերիկի շրջանում գտնվող ժանդարմերիայի զորամասի մոտ քուրդ զինյալների կողմից ռումբով բեռնված մեքենայով հարձակման հետեւանքով սպանվել է մեկ զինվորական, վիրավորվել՝ 10-ը։
Թուրքական անվտանգության ուժերը գործողություններ են սկսել՝ հայտնաբերելու հարձակումն իրականացրած քուրդ զինյալներին։