News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրյուսելում եւ Բելգիայի ֆրանսախոս Վալոնիայի շրջանում  իններորդ օրն է, ինչ շարունակվում է բանտի հսկիչների գործադուլը, հայտնել է  RTBF հեռուստաընկերությունը:

Բանտապահները պահանջում են ոչ միայն աշխատավարձի բարելավում, այլեւ առաջին հերթին բանտերի գերբեռնվածության խնդրի լուծում թագավորության տարածքում: 

Փորձագետների կարծիքով, տվյալ խնդիրը հանգեցնում է բանտարկյալների շրջանում ագրեսիվության աճի, որոնց երբեմն չեն կարողանում վերահսկել նաեւ բանտային պահապանները: 

Բելգիայի պատժիչ հաստատություններում վերջին տարիներին հաճախացել են փախուստների, դատապարտվածների շրջանում խոշոր ծեծկռտուքների, պահապանների վրա հարձակումների դեպքերը, աճում է նաեւ բանտարկյալների շրջանում թմրանյութերի օգտագործումը: 

Բանտերի գերբեռնվածության խնդրի լուծման համար բելգիայի պատժիչ հաստատությունների ղեկավարները ներդրել են հարեւան Հոլանդիայում բանտային խցիկների վարձակալության պրակտիկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ