News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տաքսու վարորդներն այսօր մայիսի 4-ին, Երեւանի Էրեբունու վարչական շրջանի Գուրգեն Մահարի 1 հասցեում բողոքի ակցա են իրականացրել «Տաքսու վարորդներն ընդդեմ տեսանկարահանող սարքերի» կարգախոսով։

NEWS./am-ի թղթակցիը հայտնում է, որ տաքսու վարորդներն իրենց դժգոhություն են հայտնել կարմիր գծանշանների եւ տեսախցիկների արձանագրած խախտումների համար անարդար տուգանքների դեմ:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տաքսու ոլորտում քաոսային վիճակ է։ «Տեսախցիկները մեզ պետք չեն։ Միայն վթարային դեպքերը պետք է նկարահանվեն։ Իհարկե, հասկանում ենք, որ պետք է երթեւեկությունը կանոնակարգվի, բայց պետք չի մարդկանց հենց այնպես տուգանել։ այսպիսի բան չկա ոչ Արցախում, ոչ Հայաստանի այլ քաղաքներում, միայն Երեւանում  են տուգանում։ Կարծում եմ պետք է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նստել ու հայեցակարգ մշակել»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, իրենք դիմել են վարչապետին՝ ոլորտը կանոնակարգելու համար։ Տիգրան Հովհանիսյանը նշեց, որ դեռեւս 1,5 տարի առաջ իրենց առաջարկած լիցենզավորման կարգը ընդունելի է եղել, իրենք ԱԺ-ում հանդիպում եմ ունեցել բոլոր խմբակցությունների, ԱԺ պետաիրական հանձնաժողովի անդամների հետ։

«Ուզում ենք, որ տաքսու ոլորտից հավաքագրվող գումարներն ուղղվեն ազատամարտի վետերաններին սոցիալական խնդիրները լուծելու համար։  Այսօր շատ քչերն են, որ վճարում են այդ 5000-ական դրամները։ Մեր պահանջն է ոլորտը կանոնակարգվի եւ անհիմն տուգանքները հանվեն։ Ես առաջարկում եմ նաեւ, որ  ռազմական ծախսերի համար օգտագործվեն այդ գումարները։ Իսկ հետագայում Աստված տա մենք հաղթենք եւ այս ամենը հանդարտվի, այդ գումարները թող ուղղվեն սոցիալապես անապահով ընտանիքներին»,- ընդգծեց նա:

Վարորդներ պաշտպանության լիգայի փոխնախագահ Պողոս Օղլուքյանն էլ նկատեց. «Ահա նայեք տուգանք է եկել, որ տվյալ մեքենան չունի լիցենզիա, բայց ակնհայտ երեւում է, որ մեքենայի վրա կա եւ այսպես շարունակ կարող են նույն մեքենան 7 օրվա մեջ 5 անգամ նկարեն»։

Տպել
Ամենաշատ