News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ից սկսած Beeline բաժանորդները ռոումինգի տրամադրման բոլոր երկրներից կարող են անվճար զանգահարել Beeline Հաճախորդների սպասարկման կենտրոնի +37480000612 տեղեկատու համարին:  

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` մեր հաճախորդների համար դարձնելով դրանք ավելի պարզ եւ հարմար: Մենք ոչ միայն ապահովում ենք ռոումինգի մատչելի պայմաններ, այլ նաեւ հոգ ենք տանում ծառայությունների եւ սպասարկման առավելագույն հասանելիության մասին, որտեղ էլ որ մեր բաժանորդները գտնվելիս լինեն: Այժմ մեր հաճախորդներն աշխարհի ցանկացած երկրում, որտեղ գործում է Beeline ռոումինգը, ունեն բացառիկ հնարավորություն անվճար կապ հաստատելու Հաճախորդների սպասարկման կենտրոնի մեր մասնագետների հետ եւ ուղղելու իրենց հարցերը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ ռոումինգ ծառայություններից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով 131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի համար (Իրան կամ Թուրքիա մեկնելուց առաջ նախապես հավաքելով նաեւ 132# հրահանգը) կամ *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ