News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

Հանդիպմանը մասնակցում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Էդմոն Մարուքյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱԺ ղեկավարությանը դիմել էին ընդդիմադիր պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Հրանտ Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ