News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Ռիզե նահանգի Չամլըհեմշինի (Համշեն) շրջանի բնակիչներն իրենց բողոքը հետաքրքիր ձեւով են իրականացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ռիզեի Չամլըհեմշինում բնությունը պահպանելու նպատակով 1997-ին շրջանը ընդգրկվել է հատուկ պահպանության գոտիների ցանկի մեջ։ Հենց այս հանգամանքը շրջանի բնակիչներին մեծ գլխացավանք է պատճառել, ինչի դեմ էլ տեղի է ունեցել դագաղներով ակցիան։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց բնակավայրը պահպանության գոտի լինելու պատճառով իրենք չեն կարողանում ոչ տուն, ոչ էլ խանութ վերանորոգել կամ գերեզման փորել։ Բնակիչները բողոքել են, որ արդեն հոգնել են դատական գործերից, որոնց հետեւանքով արդեն 50 հոգի հայտնվել է բանտում։

Բնակիչները ակցիայի ժամանակ դագաղների վրա գրել են «պահպանության գոտի» եւ նետել գետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ