News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսի 4-ին աշխատանքային այցով Պրահա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, անդրադարձան Չեխիայի Նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին, անցյալ շաբաթ Պրահայում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին: Հայաստանի եւ Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն արտահայտեցին իրենց ղեկավարած երկու գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարը իր չեխ գործընկերոջը ներկայացրեց այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունների հետեւանքները՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման եւ ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է համանախագահ երկրների հետ միասին աշխատել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձեւավորելու նպատակով հարկավոր է երաշխավորել 1994 եւ 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը եւ կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ:

Լյուբոմիր Զաորալեկը շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ