Մայիսի 3-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Գայի պողոտայում գտնվող «Վիվասելի» գրասենյակի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լեւոն Ա.-ին եւ 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին:
Պարզվել է, որ Լեւոն Ա.-ն մայիսի 2-ին, ժամը 19.40-ին, Նոր Նորքի վարչական տարածքում, թիվ 63 երթուղային ավտոբուսում, 1978 թ. ծնված Լիանա Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ, 10 դոլար, 5 եվրո եւ այլ թղթադրամներ` պատճառելով մոտ 30.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն: