News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն է: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով NBC-ն:

Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքը հայտարարել է նախընտրական արշավին մասնակցությունը դադարեցնելու մասին: Ընտրարշավի ընթացքում Քեյսիքը հաղթանակ է տարել միայն Օհայոյում՝ հավաքելով 153 պատվիրակի ձայն: Իսկ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ է առնվազն 1237 պատվիրակի ձայն:

Ըստ Lenta-ի, Ինդիանա նահանգում պարտությունից հետո Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարից հրաժարվել է նաեւ Թրամփի հիմնական մրցակիցը՝ Թեխասից սենատոր Թեդ Քրուզը:

Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները համազգային համագումարներ կանցկացնեն 2016 թվականի հուլիսին, որտեղ կընտրեն նախագահի թեկնածուներին: Ընտրություններն ԱՄՆ-ում նախանշված են նոյեմբերի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ