News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, մայիսի 5-ին նշում են Հայրերի օրը, որն այդ երկրում պաշտոնական տոն է դարձել 1936-ին: Այդ տոնը համընկնում է Աստծո փառաբանության եկեղեցական տոնին, որը նշվում է Զատիկից քառասուն օր հետո:

Համարվում է, որ այս տոնի պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարից, երբ Աստծո Փառաբանության տոնի պատվին երկրում զանազան երթեր ու ծիսակատարություններ էին կազմակերպվում, պատվում էին «լավագույն» տղամարդկանց: Տարածված էր օրինակ նման մի սովորություն՝ տղամարդկանց նստացնում էին փայտյա սայլակների մեջ ու տանում գյուղի գլխավոր հրապարակ, որտեղ քաղաքի ղեկավարը կամ գյուղի ավագը պարգեւատրում էր այն հորը, որն ամենաշատ երեխաներն ուներ: Այսօր նման երթերը կորցրել են իրենց խորհուրդը, իսկ տոնն ինքը դարձել է Տղամարդկանց տոն այդ բառի լայն իմաստով: Գերմանիայի որոշ տարածքներում այն հենց Տղամարդկանց տոն են կոչում, հայտնում է Calend–ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ