News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին՝ ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել եւ գնահատվել են նաեւ արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության հիմնադրման գործում:

Ձեր կյանքի շուրջ յոթանասունհինգ տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ:

Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր կարեւոր աշխատանքը եւ մանկավարժական շնորհակալ գործունեությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ