News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրազդան ցեմենտին» արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը նորից կներկայացվի խորհրդարան։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 5-ին՝ Կառավարության նիստում։ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ օրինագիծը ներկայացվել է առանց փոփոխությունների, ընդունման կրկնակի գործընթաց անցնելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանը ապրիլի 26-ին չհաստատեց Հրազդանի ցեմենտի գործարանի պարտքերը ներելու մասին օրինագիծը։ Օրինագծով նախատեսվում էր ներել «Հրազդան ցեմենտի» ընդհանուր 935 մլն դրամ հարկային պարտավորույթունների 510.1 մլն դրամ տույժերը։ Գործարանը պարտքերը կուտակել էր նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի օրոք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ