News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ԱՊՊԱ գծով վճարել է 717 միլիոն դրամ գումարի ապահովագական հատուցումներ: Տվյալ ցուցանիշով ընկերությունը հանդիսանում է առաջատար արդեն վեցերորդ տարին անընդմեջ:

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարվա առաջին երեք ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից ԱՊՊԱ հատուցումների շնորհիվ վերականգնվել է 3,250 ավտոմեքենա: ՃՏՊ-ում տուժած 140 անձ ընկերության կողմից վճարված միջոցների հաշվին բուժում է ստացել Հայաստանի կլինիկաներում: Ընդ որում, ըստ Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների, մեկ պատահարի գծով վճարված հատուցման միջին գումարը նույնպես ամենաբարձրն է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում: Այն առաջին եռամսյակում կազմել է 212,000 դրամ: ԱՊՊԱ-ի գծով ապահովագրական հատուցման միջին գումարի շուկայական ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 188,000 ՀՀ դրամ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջատար է նաև առաջին եռամսյակում վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարով: Այն կազմել է 1,44 միլիարդ ՀՀ դրամ: Ապահովագրության այլ տեսակների գծով ընկերությունը վճարել է ամենաշատ ապահովագրական հատուցումներ ԿԱՍԿՈ, ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության, արտասահման մեկնողների ապահովագրության, ինչպես նաև ֆինանսական ռիսկերի ապահովագրության գծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ