News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցավ  համազգային համախմբում, որը դեռ պետք է իր պտուղները տա: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

«Աշխարհի հայության գերխնդիրը արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակն է: Մենք զսպում ենք հակառակորդի տարբեր սադրանքները եւ կարողանում ենք պատվով պաշտպանել մեր երկիրը: Եթե մենք մինչեւ ապրիլի 2-ն ապրել ենք որոշակի ձեւաչափով, ապա այսօր պետք է հստակ եզրակացություններ անենք, կյանքի կանոնները պետք է կտրուկ փոխենք, պետք է մեր գործով բանակի կողքին կանգնենք»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ հայկական բանակն ապահովված է սպառազինությամբ, սակայն, Հայաստանի տնտեսությունը պետք է համապատասխանեցնել բանակի պահանջներին. «Քառօրյա պատերազմից հետո մենք հասկացանաք, որ վճռական նշանակություն ունի բարձր տեխնոլոգիական զենքերի գործածությունը: Մենք պետք է հասկանանաք, որ Հայաստանը ապահովված է համարժեք զենքով եւ զինամթերքով, սակայն, պետք է ավելի առաջ անցնենք: Զենքեր կան, որ մենք պետք է բարձր ծախսերով արտադրենք, բայց ունենանք: Բաներ էլ կան, որ դրսից պետք է ձեռք բերենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ