News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին  հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բաբուին պաշտոնավարման անցած երեք տարիներին ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում դեսպանի ներդրումը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին ընդլայնվել եւ հարստացել է հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, նաեւ առկա մեծ ներուժը հաշվի առնելով, նախանշվել են փոխգործակցության հեռանկարային նոր ուղղություններ, որոնք զարգացնելու համար երկկողմ աշխատանք է իրականացվում: ՀՀ Նախագահը եւ դեսպան Բաբուն կարեւորել են միջկառավարական եւ միջխորհրդարանական մակարդակներով տեղի ունեցող արդյունավետ շփումները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ մշտապես հավասարակշռված դիրքորոշում արտահայտելու համար:

Դեսպան Սուրեշ Բաբուն կարեւորել է ԵՏՄ անդամ Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում եւս համագործակցության զարգացումը՝ նկատի առնելով, որ Հնդկաստանը շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում, եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հանրապետության Նախագահը Սուրեշ Բաբուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում եւ հույս հայտնել, որ մեր երկրում Հնդկաստանի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով ու նվիրվածությամբ կկատարի իր դիվանագիտական առաքելությունը:

Դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր աշխատանքին տրված բարձր գնահատականի եւ պաշտոնավարման տարիներին սերտ համագործակցության ու աջակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ