News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ կլինի ՕՊԵԿ-ի՝ արդյունահանման քվոտավորման քաղաքականությանը միայն նավթի արդյունահանման ու արտահանման մինչպատժամիջոցային մակարդակին հասնելուց 1-2 ամիս անց, հայտնել է Իրանի Ազգային նավթային ընկերության տնօրեն Ռուքնեդդին Ջավադին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

Ապրիլի վերջին Ջավադին հայտնել էր, որ Իրանը մինչեւ այս տարվա հուլիս կվերականգնի նավթի արդյունահանման մինչպատժամիջոցային մակարդակը՝ օրական 4 մլն բարելը:

 Իրանի դիրքորոշումը տարաձայնությունների պատճառ էր դարձել Դոհայում նավթարդյունահանող երկրների հանդիպման ժամանակ՝ ապրիլի 17-ին, երբ քննարկվում էր նավթի ծավալները հունվարյան մակարդակի վրա սառեցնելու հնարավորությունը:

Հանդիպման մասնակիցները այդպես էլ համաձայնության չէին եկել այդ հարցի շուրջ: ՕՊԵԿ մի շարք երկրներ՝ առաջին հերթին Սաուդյան Արաբիան անսպասելիորեն պնդել էր, որ այդ համաձայնությանը պետք է մասնակցեն ավեի շատ երկրներ՝ այդ թվում ՕՊԵԿ բոլոր անդամները:

Հաջորդ անգամ այս հարցը քննարկվելու է ՕՊԵԿ երկրների հունիսյան հանդիպման ժամանակ, Վիեննայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ