News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի մասնակցելու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի ընտրություններին։ Այս մասին մայիսի 5-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ինքը՝ Դավութօղլուն։ Նրա խոսքով՝ կուսակցության արտահերթ համագումարը կկայանա մայիսի 22-ին։ «Ես մտադիր չեմ կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջադրել իմ թեկնածությունը»,- ասել է նա։

Դավութօղլուն նշել է, որ շարունակելու է կատարել Քոնիայի պատգամավորի իր պարտականությունները վարչապետի պաշտոնը լքելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ